Սահմանին սենց ցուրտ վաղուց չէի տեսել, քամին ոնց որ յոթ
կողմից փչի։ Ցրտից օգուտը մեկն ա` հոտերը, շոգին հոտերը լղոզվում են, ցրտին հոտերը ոնց որ սևով սպիտակի վրա գծած լինեն։ Սահմանին բոլորի հոտերը անգիր գիտեմ։ Արդեն քանի տարի ա ստեղ եմ։ Քանի տարին ո՞րն ա, մանկուց։ Տարիներով ներքև չեմ իջել, ներքևը դա ուտելիք ա, ներքևը դա տաքություն ա, բայց ո՞նց իջնեմ, հլը ես նաչարին նայի։ Մեջքիս նենց ա կպել ոնց որ մոր կուրծքը լինեմ։ Ե՞ս եմ իրա ոտին նստել, թ՞ե ինքն ա իմ մեջքին հենվել։ Մեջքս հենց ոտից կտրում եմ ջանը դող ա ընկնում։ Ականջս ա տրորում, դրանից հանգստանում ա։ Սա ինձ ուրիշ ձև ա ասում, ինձ ստեղ բոլորը Գոդո են ասում, բայց էս մեկը ինձ Շունո ա ասում։ Ինչ դիրքեր ա բարձրացել ինձնից պոկ չի գալիս, ականջս ա տրորում ու Շունո ա ասում։ Վախի հոտը։ Ծնվածս օրվանից էտ հոտն եմ առել։ Սկզբից մտածում էի օդի հոտն ա, հետո մերս ասեց, որ տենց մարդն ա վախենում, հենց սկսում ա վախենալ վրայից էտ հոտն ա գալիս։ Հետաքրքիր են` խաղաղ ա, մի ձեն չկա` վախի հոտից խեղդվում եմ, հերիք ա մի հատ կրակոց լինի վախի հոտ չես առնի, մաքուր օդ, բարութի հոտ, արյան հոտ, բայց վախի հոտ չկա։ Իրոք հետաքրքիր են։
Նայում է շուրջը,
հետևում ևս երկու զինվոր է կանգնած։
Շատ ցուրտ ա, բայց
ո՞նց իջնեմ։ Սրանք իմոնք են։ Իմ ցեղը երդվել ա սրանց կողքը մեռնի, ամեն դիրք բարձրացողին մեր ցեղի հաչոցն ա դիմավորել, ամեն դիրքից իջնողի հետևից վազողն ենք եղել, ամեն մեռածի կողքին մենք ենք պարկել, մեր հոգին ա հետը մեռել, չէ ես ստեղից շարժվողը չեմ։
Հեռվից զինվորների նոր խումբ է մոտենում։
- Գոդո՞, այ գոնչո՞։
Ու՞ր ես։ Արի այ դոդո։
Գոդոն պոչը թափ տալով մոտենում է զինվորներին,
նայում երեսներին, լեզուն դուրս հանած մեկից մյուսի մոտ է նետվում։
- Այ տղա
զաբնել ես։ Տիա սիգ կեր։
Թափ տված պոչս ես խեղճերի
միակ ուրախությունն ա, ուտելիք են բերել։ Իմոնք։ Որ նոր են դիրքեր բարձրանում հոտից խեղդվում եմ, վախի հոտից։
- Դե կեր
այ գոնչո։
Գոդոն դիմացի լցրածը կարծես ամաչելով է ուտում,
բայց չէ՞ որ վաստակել է։
Կարճ ժամանակ անց իրարանցումը դադարում է, նորեկների
խանդավառույթյան
տատանումները
կամաց կամաց մարում են, ամեն ինչ ընկնում է իր սովորական, մոխրագույն հունի մեջ։
Մթնում ա, գնամ
կպնեմ են նաչարին։
Ուշ գիշեր է։
Ուրիշի վախի հոտ եմ առնում,
իմոնք չեն։ Հլը մի հատ էլ, չէ սա ուրիշի վախն ա։ Ուրիշ ա գալիս։
Հաչոց, հաչոց, հաչոց։
Խառնիճաղանջ իրավիճակ։ Մթության մեջ զինվորները փորձում են հասկանալ
որտեղից է ներխուժել թշնամին։
Հետո ինձ են դոդո
ասում, աջից են գալիս, աջի՜ց։ Օֆֆֆֆֆֆ։
Գոդոն հաչալով վազում է աջ։
Սկսվում է փոխհրաձգություն։
Կրակոցների
ձայն ու Գոդոյի հաչոցը։ Մթության մեջ միայն միայն կրակոցներ։ Հրաձգություն։
Կրակոցերը դադարել են։ Մարդիք իրար են փնտրում։
Կարծես բոլորը ողջ են։
- Գոդոն ու՞ր ա։ Գոդո՜։
Գոդո՞։
Արնահոսող շան ջանդակի դիմաց կռացել է արտասվող
երիտասարդը։
- Գոդո ջան, Շունո ջան։ Գոդո ջան։
Փաթաթվում է Գոդոյին։
Մի լացի
այ նաչար` իմ ցեղը սրա համար ա լուս աշխարհ եկել։ Մենք մերոնց կողքը մեռնելու համար ենք ծնվում։ Մի լալ նաչար։ Եկել գլխիս են հավաքվել։ Այ տղա ջան ես հեչ, տեսեք հետ չգան։ Սրանք Գոդո են խաղացնում գոնե սահման պահեն։ Սպասի է, սրանց գլխին տեր չկա, գլխներում էլ խելք չկա, վերջին անգամ իմոնց համար հոտ քաշեմ։ Վախի հոտ չեմ առնում, իմոնցից վախի հոտը չեմ առնում։ Հետաքրքիր են էլի։ Վախի հոտ չեմ առնում:
-->

No comments:
Post a Comment